Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ասես վարչագժի ցնցումներն են տեղափոխվել Եվրատեսիլ

Ասես վարչագժի ցնցումներն են տեղափոխվել Եվրատեսիլ
18.05.2025 | 10:43

Այս կիսամերկ, քրչոտ տաբատով, դաջվածքներով ծեծված տղան ներկայացնում է Հայաստանը Եվրատեսիլում:

Գուցե և լավ տղա է, բայց այն, ինչ նա ներկայացնում է, լավ չէ, հիստերիա է, ջղաձգություն է, ցատկոտող խայտառակություն է:

Անունն էլ՝ Պարգ, համարյա՝ փառք:

Ամոթ է, բարի չէ երկրպագել նման մեկին կամ երևույթը:

Եվրոպացիներին չես զարմացնի հետույք պատռելով՝ նրանք իրենց սեռը փնտրելու ճանապարհին ջնջել են վաղուց բարոյականության բոլոր չափանիշները:

Հնացած, անիմաստ ջղաձգումները նրանց համար առ ոչինչ են:

Ասես վարչագժի ցնցումներն են տեղափոխվել Եվրատեսիլ:

Գոռ ԿԱՐԱՅԱՆ

Դիտվել է՝ 2185

Մեկնաբանություններ